Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ո՞վ է ուզողը և ի՞նչ նպատակով

Ո՞վ է ուզողը և ի՞նչ նպատակով
05.11.2024 | 13:15

ԵՄ կողմից այդքան ցավոտ տարվող ու «ռուսական» կոչվող օրենքը, որը ընդունել են վրացիները, ամենևին էլ ռուսական չէ:

Նման օրենք, դեռ հեռավոր 90-ականներին ընդունել է մեր խորհրդարանը:

Այդ օրենքը արգելում էր ՀՀ տարածքում այն կուսակցությունների ու հասարակական, կրոնական և այլ կազմակերպությունների գործունեությունը, որոնք ղեկավարվում են դրսից և չունեն իրենց ֆինանսական միջոցների ու հոսքերի մասին բաց, թափանցիկ հաշվետվություններ:

Այդ օրենքի շնորհիվ է, որ ՀՅԴ -ն ունեցավ իր Գերագույն մարմինը:

... իսկ Վրաստանում բոլորովին այլ բան է կատարվում:

Եվ Սալոմե Զուրաբիշվիլու խիստ հաշվարկված ՖԲ-յան

սադրիչ նյութը Լոռու մաին, ինձ համոզեց, որ ես

ճիշտ եմ հասկանում, թե ինչ են ուզում Վրաստանից:

Ո՞վ է ուզողը և ի՞նչ նպատակով:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2357

Մեկնաբանություններ